Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Միգրանտներին ծանոթացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ

Միգրանտներին ծանոթացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ
01.06.2012 | 00:52

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի մայիսից, ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը և կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում:
Ծրագրի նպատակին հասնելու համար միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում կազմակերպվում են տեղեկատվական-կրթական սեմինարներ, անհատական զրույցներ: Սեմինարներին և անհատական զրույցներին կմասնակցեն ընդհանուր առմամբ 29250 աշխատանքային միգրանտ կամ նրանց ընտանիքների անդամներ:
Միգրանտներին կամ նրանց ընտանիքների անդամներին տրվում են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման, հետազոտման միջոցների, վարակման և հետազոտման ժամկետների վերաբերյալ գիտելիքներ:
Միջոցառումների շրջանակներում հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական-կրթական բուկլետների տարածում Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում, ինչպես նաև` ՀՀ սահմանային անցակետերում:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ